ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է «Իրանի ժամանակակից արվեստը» ցուցահանդեսը: «Այս միջոցառումը նոր կապող օղակ կհանդիսանա երկու երկրների բարեկամական հարաբերություններում եւ կամրապնդի մեր կապերը»,- ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարել է հայկական խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: «Մենք պարզապես հարեւան երկրներ չենք, մեր մշակութային արմատները սերտորեն միահյուսված են, իսկ ժողովուրդները միավորվելու նոր միջոցներ են գտնում, ինչի մասին վկայում է նաեւ այս ցուցահանդեսը»,- ասել է Թորոսյանը: Ցուցահանդեսի պատվավոր հյուրերի թվում էր, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող, Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբ Օլլահ Բիթարաֆը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---