Չինական պատվաստանյութի 200,000 դեղաչափ է ներկրվել ՀՀ

Չինական պատվաստանյութի 200,000 դեղաչափ է ներկրվել ՀՀ

PanARMENIAN.Net - Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200,000 դեղաչափը նախատեսված է 100,000 հոգու համար։

Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։ «Օգտվեք առողջ լինելու Ձեր իրավունքից, պետությունը անվճար հիմունքներով բոլորի համար ապահովում է պատվաստանյութ, որը կպաշտպանի Covid-19-ի ծանր ընթացքից և մահվան ելքերից»,-ասվում է նախարարի գրառման մեջ։

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 220,236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144,573, երկրորդ` 75,663։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

AstraZeneca-ով, «Սպուտնիկ V»-ով և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---