Մոսկվայում աշխատանքն է վերսկսել ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խումբը

Մոսկվայում աշխատանքն է վերսկսել ԼՂ գծով եռակողմ աշխատանքային խումբը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին աշխատանքն է վերսկսել Լեռնային Ղարաբաղի գծով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը։ Այդ մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի նիստում Մհեր Գրիգորյանը, Շահին Մուսթաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են տրանսպորտային հաղորդակցությունների վերագործարկման հեռանկարները Հարավային Կովկասի տարածաշրջանում և պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Մասնակիցները քննարկել են նաև 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։

Նախատեսվում էր, որ Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը, սակայն մի քանի ամիս է, ինչ հանձնաժողովի աշխատանքն ընդհատվել էր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---