«Հետք»․ Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում

«Հետք»․ Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում

PanARMENIAN.Net - Տարածքների փոխանակման հարցով ՀՀ-ն որևէ երկրի հետ բանակցություններ չի վարում։ Այդ մասին հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ «Հետքի» հարցմանն ի պատասխան։

Դրա շարժառիթը Տավուշի մարզում ռուսական ուղեկալների տեղակայման գործընթացն էր։ ԱԳՆ-ից նշել են, որ գործընթացի իրականացման՝ հայկական կողմից իրավասու մարմինը Պաշտպանության նախարարությունն է, սակայն ԱԳՆ-ն ևս իր մասով մասնակցություն ունի դրան։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև 1991 թվականից ի վեր համագործակցության տարբեր ուղղություններով ստորագրված և գործող իրավապայմանագրային լայն բազայի հիման վրա։

Օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպարի հատվածում տնակներ են տեղադրում։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները սահմանային Այգեպար, Պառավաքար, Այգեհովիտ, Բերքաբեր, Կոթի, Դովեղ գյուղերում ևս ուղեկալներ կտեղադրեն, իսկ Ազատամուտ գյուղում ռուսները գտնվում են օգոստոսի 5-ից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---