ՀՀ-ում կորոնավիրուսի 559 նոր դեպք կա և 13 մահ![]() 19 օգոստոսի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236,234-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 13 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4727 դեպք կա, այլ պատճառով՝ 1141։ Ապաքինվել է ևս 216 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 223,443 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6923-ի։ Օգոստոսի 18-ին կատարվել է 7514 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,461,464 թեստ է արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |