Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարար, Արմեն Գրիգորյանը՝ կրկին ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարար, Արմեն Գրիգորյանը՝ կրկին ԱԽ քարտուղար

PanARMENIAN.Net - 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԳ նախարար։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արարատ Միրզոյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասվում է հրամանագրում։

Վերջին շրջանում ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից և կրկին նշանակվել իր նախկին պաշտոնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա նշանակվել է ԱԽ քարտուղար։

«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,-ասվում է որոծման մեջ։

Արմեն Գրիգորյանը ԱԳ նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել 2021 թ․ հուլիսի 14-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---