ԱԱԾ տնօրենն ընդունել է բողոքի ակցիայի մասնակից՝ անհետ կորածների հարազատներին19 օգոստոսի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ընդունել է անհետ կորածների հարազատներին, որոնք օգոստոսի 19-ի առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում ԱԱԾ շենքի առջևէ՝ տնօրենի հետ հանդիպում պահանջելով։ Աբազյանի հետ անհետ կորածների հանդիպմանը լրագրողները չեն մասնակցել։ Անհետ կորածների հարազատները մինչ հանդիպումը նշել են, որ տարբեր մարմինների են դիմել, սակայն որևէ արձագանք չկա մինչ օրս, և Ստեփանակերտի զորամասերից մեկից 21 անհետ կորածից միայն 9-ի մասունքներն են հայտնաբերվել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այսօր գնացինք նաև Կարմիր խաչ, սակայն աշխատակազմը տեղում չէր և վաղն առավոտյան նորից կգնանք այնտեղ, որպեսզի ինչ-որ ինֆորմացիա ստանանք»,–ասել է անհետ կորածներից մեկի հայրը։ Անհետ կորածների հարազատները հաճախ են բողոքի ակցիաներ անում տարբեր գերատեսչությունների առջև` ինչպես կառավարության, այնպես էլ Պաշտպանության նախարարության և դեսպանատների։ Նրանց քանիցս ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն բոլոր հանդիպումներից հետո հարազատները նշել են, որ իրենց չեն բավարարել հնչած պատասխանները։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին |