«Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ քիչ են հոսպիտալացվում «դելտա» շտամով վարակվելու դեպքում20 օգոստոսի 2021 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը «դելտա» շտամով վարակվածների հոսպիտալացման առումով 81% է կազմում։ Այսինքն, «Սպուտնիկ V»-ով պատվաստվածները 5 անգամ հազվադեպ են հիվանդանոց տեղափոխվում, նույնիսկ եթե հիվանդանում են։ Այդ են վկայում Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի, Առաջին բժշկական համալսարանի, Տարուսայի հիվանդանոցի և այլ բուժկենտրոնների համատեղ հետազոտման արդյունքները, գրում է «Մեդուզան»։ Հետազոտմանը մասնակցել է 13,894 մարդ, որոնք հետազոտվել են երկու ԿՏ կենտրոնում 2021-ի հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 9-ը, երբ «դելտա» շտամը գրեթե ամբողջությամբ դուրս էլ մղել վիրուսի մյուս տարատեսակները քաղաքից։ Հիվանդների մեծ մասին ուղարկել են տնային բուժման, հոսպիտալացվել է միայն 495-ը (3.6%)։ Հիվանդացածներից ոչ մեկը վերլուծության պահին չէր մահացել, ուստի մահացության դեմ պատվաստանյութի արդյունավետությունը չի հետազոտվել։ Վերլուծելով տվյալները՝ գիտնականները կարողացել են պարզել պաշտպանվածության աստիճանը, որը տալիս է պատվաստանյութը վարակի դեպքում։ Այն կազմել է 81%՝ 68-88% վստահելի տատանումով։ Դա նշանակում է, որ բոլոր հիվանդացածների շրջանում պատվաստվածների ախտանիշներն ավելի թեթև էին և նրանք անգամ ավելի հազվադեպ են հոսպիտալացվել, քան չպատվաստվածները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |