ԵԱՏՄ երկրները 14 խոչընդոտ կվերացնեն Միության շուկայում մինչև 2022-ի ավարտը

ԵԱՏՄ երկրները  14 խոչընդոտ կվերացնեն Միության շուկայում մինչև  2022-ի ավարտը

PanARMENIAN.Net - ԵԱՏՄ երկրները մտադիր են 14 խոչընդոտ վերացնել Միության շուկայում մինչև 2022-ի ավարտը, տեղեկացնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը՝ օգոստոսի 19-20-ին ղրղզական Չոլպոն Աթա քաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նիստում հաստատվել է բացառումների և սահմանափակումների ցանկը Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում, որոնք պետք է վերացվեն 2021-2022թթ․։ Ընդհանուր առմամբ ցանկում 14 խոչընդոտ կա՝ 13 սահմանափակում և 1 բացառում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

«Ցանկի կազմումն աշխատատար, բայց շատ կարևոր գործընթաց է։ Փաստացի, կառավարությունների ղեկավարները մատնանշել են միության համար առավել զգայուն խոչընդոտները, որոնք պետք է վերացվեն 2021-2022թթ․»,-մեկնաբանել է որոշումը ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը:

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին ելույթում կարևորել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծումը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---