Պատերազմի մասնակից 100 զինծառայող աշխատանքով կապահովվի «ՍոֆթԿոնստրակտում»

Պատերազմի մասնակից 100 զինծառայող աշխատանքով կապահովվի «ՍոֆթԿոնստրակտում»

PanARMENIAN.Net - «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը, կարևորելով պատերազմի մասնակից զինծառայողների մասնագիտական ուսուցումը և հետագայում աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրել է հուշագիր, որի համաձայն ռազմական գործողություններին մասնակցած մոտ 100 զինծառայողի հնարավորություն կտրվի վերապատրաստում անցնել և ընդունվել աշխատանքի «Սոֆթ կոնստրակտ» ՓԲԸ-ում։

«ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը ցանկանում է պետություն-մասնավոր հատված արդյունավետ գործակցության շրջանակում օգնելզինծառայողներինվերադառնալ բնականոն կյանքի:

Ընկերության շուրջ ստեղծված ենթակառուցվածքների շնորհիվ մասնավոր գործունեություն ծավալող ընկերություններից «ՍոֆթԿոնստրակտում» մասնագիտական ուսուցում կստանան և աշխատանքով կապահովվեն թվով ամենաշատ զինծառայողները՝ մոտ 100 հոգի:

Ընկերությունում ընդունված զինծառայողները հնարավորություն կստանան օգտվել ընկերությունում գործող մարզասրահից և օտար լեզուների դասընթացներից: Ինչպես նաև ուսուցման և աշխատանքային փորձի ձեռքբերման ընթացքում ծագած ծախսերը հոգալու նպատակով յուրաքանչյուր ամիս շահառուներին կվճարվի առնվազն 80,000 դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---