19 մարտի 2009 - 21:15 AMT
Երեւանում կկայանա «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը
Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում մարտի 31-ին` ժ.15:00-ին, տեղի կունենա «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը: Կայքի բացման առիթը կայանում է նրանում, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակում» ծրագրով գլուխգործոց է հռչակվել հայկական դուդուկի երաժշտությունը

Կայքը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ «Ի նպաստ մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման եւ տարածման ճապոնական հիմնադրամի» ֆինանսավորմամբ:Կայքի շնորհանդեսի առթիվ Հայաստան կժամանեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան, փարիզյան գրասենյակների ներկայացուցիչները:

Շնորհանդեսը կուղեկցվի համերգային գողտրիկ ծրագրով` մասնակցությամբ Գեւորգ Դաբաղյանի, Գուրգեն Դաբաղյանի, Աննա Մայիլյանի, Կարինե Հովհաննիսյանի: