Թունյան․ 2021-ի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1%՝ 2020-ի 2-րդ եռամսյակի համեմատ21 օգոստոսի 2021 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021-ի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1% (2020-ի 2-րդ եռամսյակի համեմատ)։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հիշեցնելով, որ առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.3% անկում։ «Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոց. ապահովագրություն» և «մշակույթ զվարճություններ և հանգիստ» ոլորտների։ Ամենաբարձր աճը՝ 3 անգամ, գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում (աղյուսակում ներկայացված են առանձին ոլորտների ցուցանիշները)։ Երկրորդ եռամսյակի 13.1% տնտեսական աճին ամենից շատ նպաստել են անշարժ գույքի հետ կապված գործունեության, առողջապահության, կացության և հանրային սննդի կազմակերպման, մանրամեծածախ առեւտրի եւ գյուղատնտեսության ոլորտների աճը (նպաստման չափի մասին խոսելիս՝ հաշվի եմ առել յուրաքանչյուր ոլորտի կշիռը)»,-ասվում է գրառման մեջ։ Բյուջեի նախագծով 2021-ի համար կանխատեսվում էր 3.2% տնտեսական աճ, սակայն հուլիսին այն վերանայվել է 6% տնտեսական աճի կանխատեսման։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |