Չինաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին․ Պատրաստ ենք խորացնել գործակցությունը

Չինաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին․ Պատրաստ ենք խորացնել գործակցությունը

PanARMENIAN.Net - Չինաստանի պետական խորհրդի անդամ, Արտաքին գործերի նախարար Վանգ Յին, Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ուղղված շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել խորացնել գործակցությունը։

«Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան:

Ներկայումս կորոնավարակային համաճարակը տիրում է աշխարհում: Համախմբվածությունը և համերաշխությունը միակ ճիշտ ելքն է կորանավարակի դեմ պայքարում:

Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասվում է ուղերձում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին, հայտարարել է, որ երկիրը կանգնած է չափազանց լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ, որոնք կառավարելու, երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ է ԱԳՆ և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---