ՀՀ-ում կորոնավիրուսի 251 նոր դեպք կա և 11 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 251 նոր դեպք կա և 11 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237,885-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 11 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից։ 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4762 դեպք կա, այլ պատճառով՝ 1147։

Ապաքինվել է ևս 239 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 224,493 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 7483-ի։

Օգոստոսի 22-ին կատարվել է 5220 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,489,110 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---