Ծանրորդ Մինասյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ հաղթելով թուրք մարզիկներին

Ծանրորդ Մինասյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել՝ հաղթելով թուրք մարզիկներին

PanARMENIAN.Net - Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Մինասյանը:

61 կգ քաշային կարգում նա գերազանցել է թուրք երկու մարզիկին: Պոկում վարժությունում նա 114 կգ արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում գրանցել է 144 կգ արդյունք՝ 9 կիլոգրամով գերազանցելով թուրք մարզիկին, գրում է Sputnik Արմենիան։

Երկամարտում Մինասյանը գրանցել է 258 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Ռաֆիկ Մինասյանը Գյումրիի Մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան է։

 Ուշագրավ
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևը
Նա միակ մասնակիցն էր ՀՀ-ից ձյուդոյի մրցաշարում