Արցախում 50 մետրանոց ՌԴ դրոշ է ցուցադրվել

Արցախում 50 մետրանոց ՌԴ դրոշ է ցուցադրվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին Արցախում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՌԴ Պետական դրոշի օրվան, որին մասնակցել են ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները։

Միջոցառումը մեկնարկել է ՌԴ պետական դրոշի բարձրացմամբ, որն ուղեկցվել է ՌԴ օրհներգի կատարմամբ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Միջոցառումն ավարտվել է ՌԴ 50 մ երկարությամբ դրոշի ցուցադրումով և հանդիսավոր երթով, զուգահեռ հայրենասիրական երգերի կատարմամբ։

«Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորախմբի մշտական տեղակայման վայրում անցկացվել է տոնական միջոցառում՝ նվիրված Ռուսաստանի պետական դրոշի օրվան։ «Մենք միասնական ենք» կազմակերպության կամավորների հետ միասին Ռուսաստանից բերվել է 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ դրոշը»,- ասել է զորախմբի հրամանատարի տեղակալ Օլեգ Եգորովը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ինչպես խաղաղապահ զորախմբի զինծառայողներ, այնպես էլ կամավորներ։

Ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում 44-օրյա պատերազմից հետո և կոչված են ապահովելու հրադադարի պահպանումն Արցախում և թույլ չտալու իրավիճակի սրացում հայկական և ադրբեջանական ԶՈւ շփման գծում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---