ԳՇ պետ․ Զինվորներին սահմանապահներով փոխարինելու գործընթացն ընթացքի մեջ է

ԳՇ պետ․ Զինվորներին սահմանապահներով փոխարինելու գործընթացն ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - Զինծառայողներին սահմանապահներով փոխարինելու գործընթացն արդեն ընթացքի մեջ է։ Այդ մասին ՊՆ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է Sputnik Արմենիային։

«Սահմանը մեկն է՝ կլինի Թուրքիայի, թե մեկ այլ երկրի հետ, և դրանով որոշվում են պետության ինքնիշխանության հատվածները։ Միջոցառումներն արդեն ընթացքի մեջ են։ Արդեն կան սահմանի որոշակի հատվածներ, որտեղ ծառայություն են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Ընթանում են համապատասխան գործընթացներ՝ սահմանի որոշակի հատվածներ հանձնելու սահմանապահ ծառայության իրականացման համար»,- նշել է Դավթյանը։

Միաժամանակ ԳՇ պետն ընդգծել է, որ Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրները՝ գտնվելով մշտական տեղակայման վայրերում։

Նա հավելել է, որ ԶՈւ-ն կատարում է այն խնդիրները, որոնք դրվում են քաղաքական ղեկավարության կողմից։

Օգոստոսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, ասել էր, որ Հայաստանը նախատեսում է սահմանի որոշ հատվածների պաշտպանությունը փոխանցել սահմանապահ զորքերին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---