ԵԿՄ Արարատի բաժնի նախագահը ձերբակալվել է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու կասկածանքով

ԵԿՄ Արարատի բաժնի նախագահը ձերբակալվել է ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու կասկածանքով

PanARMENIAN.Net - «Երկրապահ կամավորական միության» Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը ձերբակալվել է ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու կասկածանքով, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ մարզի Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Նույն օրը՝ ժամը 01:15-ին, երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և ներկայացրել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և ինքնաձիգի մեկ դատարկ պահունակ:

Պարզվել է, որ վերջինս կամավորական հիմունքներով մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին, որի ընթացքում ճանապարհին գտել է մեկ ինքնաձիգ, դրա համար նախատեսված պահունակ և մի քանի փամփուշտ, որն իր հետ բերել է Հայաստան և պահել Լուսառատ գյուղի՝ իրեն պատկանող «բետոնե հենասյուների» արտադրամասում: Այնուհետև՝ օգոստոսի 20-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Պ. Սևակ փողոցի հարակից դաշտում երիտասարդը նշված ինքնաձիգով մի քանի կրակոց է արձակել դեպի օդ: Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 3 կրակված պարկուճ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Երիտասարդի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում վերջինիս հայրը՝ 61-ամյա տղամարդը, որը հանդիսանում է «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը, տան պահեստարանում գտնվող արկղի միջից ներկայացրել 2 զրահաբաճկոն, ինքնաձիգի 18 պահեստատուփ՝ լիցքավորված 430 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով, 3 հատ փամփշտատուփ՝ լիցքավորված 111 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով, 4 չբացված՝ գործարանային վիճակում գտնվող մետաղյա արկղ, որոնց մեջ՝ ընդհանուր 2800 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 բացված վիճակում գտնվող մետաղյա արկղ, որի մեջ՝ 340 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, պլաստմասե տարա, որի մեջ՝ 365 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ «ֆ1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, մեկ «ՌԳՊ-5» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի մեկ հատ պայթուցիչ, մեկ հատ սվին դանակ, մեկ հատ «Տոզ» տեսակի 5.6 մմ տրամաչափի հրացան, մեկ հատ «ՍԿՍ» տեսակի 7.62 մմ տրամաչափի հրացան, մեկ հատ երկփողանի ողորկափող հրացան՝ փողերը կտրված վիճակում:

Բացի այդ, խուզարկությամբ նույն պահեստարանի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է մեկ հատ երկփողանի հրացան, մետաղյա պահարանի միջից՝ նռնակի մեկ հատ պայթուցիչ, տան նկուղից՝ փամփուշտների համար նախատեսված չբացված մեկ հատ արկղ, որի մեջ՝ 1400 հատ 7․62 մմ տրամաչափի փամփուշտ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 61-ամյա տղամարդը հայտնաբերված զենք, զինամթերքը հավաքել է արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ Արցախի տարբեր շրջաններից:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով , որը միացվել է վերոնշյալ քրեական գործին: Տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու, կրելու կամ պահելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---