Ֆիզգորոդոկի բնակիչները ցույցի են դուրս եկել քաղաքապետարանի մոտ

Ֆիզգորոդոկի բնակիչները ցույցի են դուրս եկել քաղաքապետարանի մոտ

PanARMENIAN.Net - Ֆիզիկայի ինստիտուտին հարող և որպես «Ֆիզգորոդոկ» հայտնի թաղամասի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել Երևանի քաղաքապետարանի մոտ։

Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեի բնակիչները բողոքում են ավանում բարձրահարկ շենքի կառուցման դեմ։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետն անձամբ այցելի թաղամաս և զրուցի բնակիչների հետ, տեղեկացնում է Factor.am-ը։

Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ընդունել են բնակիչներից մի քանիսին։

Վերջիններս պնդում են, որ ավանում բարձրահարկ բազմաբնակարան շենքի կառուցումն ապօրինի է։ Սա բնակիչների առաջին բողոքի ակցիան չէ, ցույցեր են եղել նաև կառուցապատման վայրում, որտեղ նաև քաշքշուկի դեպքեր են եղել ոստիկանների հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---