Ալիևը հորդորել է ադրբեջանցիներին օգտագործել ՀՀ քաղաքների «բնիկ ադրբեջանական անվանումները»

Ալիևը հորդորել է ադրբեջանցիներին օգտագործել ՀՀ քաղաքների «բնիկ ադրբեջանական անվանումները»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին կեղծ պատմական պահանջներ է ներկայացրել ՀՀ հասցեին՝ հայտարարելով, թե ՀՀ որոշ բնակավայրեր ու շրջաններ պետք է անվանել «բնիկ ադրբեջանական անվանումներով»։ Այդ մասին գրել է Caspian News-ը։

Այցելելեով 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Արցախի շրջաններ՝ Ալիևը հորդորել է ադրբեջանցի լրագրողներին օգտագործել ՀՀ քաղաքների «բնիկ ադրբեջանական անվանումները»։

«Բասարքեչարի շրջանը Հայաստանում Վարդենիս են անվանում, բայց իսկական անվանումը Բասարքեչար է։ Գյոկչայի շրջանը հինավուրց ադրբեջանական հող է»,-ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Սևանի ավազանն ու Գեղարքունիքի մարզը։

Ալիևը բազմիսց է անհիմն պնդումներ անում և հայտարարում, թե Երևանը, Սյունիքի մարզը և Սևանա լիճը «Ադրբեջանի պատմական հողերն են»։ Ապրիլին, խոսելով այդ մասին և ասելով, թե Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ներկայացնում, սակայն հավելել է․ «Մենք կվերադառնանք այնտեղ ինչո՞ւ ոչ»։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---