Moderna-ն կամավորների է հավաքագրում ՄԻԱՎ-ի դեմ մՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար

Moderna-ն կամավորների է հավաքագրում ՄԻԱՎ-ի դեմ մՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների համար

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը, որը հայտնի է կորոնավիրուսի դեմ մՌՆԹ պատվաստանյութով, պատրաստավում է ՄԻԱՎ դեմ 2 պատվաստանյութի կլինիկական փորձարկումների, որոնք պատրաստվել են նույն մՌՆԹ տեխնոլոգիայով։ Այդ մասին ասվում է ԱՄՆ կլինիկական փորձարկումների պորտալում։

Ընկերությունը կամավորների է հավաքագրում մարդկանց մասնակցությամբ ռանդոմացված փորձարկման առաջին փուլի համար, որի ընթացքում փորձարկվելու են ՄԻԱՎ դեմ eOD-GT8 (мРНК-1644) և Core-g28v2 (мРНК-1644v2-Core) պատվաստանյութերի անվտանգությունն ու իմունոգենությունը (այսինքն իմունային արձագանք հարուցելու հակագենի ունակությունը)։

Փորձարկումների համար հրավիրվում են չվարակված մեծահասակ մարդիկ, որոնք ամուր առողջություն ունեն։ Գիտնականներին 18-50 տարեկան 56 կամավոր է պետք։

Փորձարկումներին մասնակցելու են նաև մի քանի համալսարանների մասնագետներ, այդ թվում Տեխասի և Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարաններից։

Հետազոտությունների մեկնարկի նախնական ամսաթիվը 2021-ի սեպտեմբերի 19-ն է, իսկ ավարտը 2023թ․ մայիսի 1-ը։

Եթե մՌՆԹ –պատվաստումներն անվտանգ լինեն, դրանք լրացուցիչ կթեստավորվեն արդեն արդյունավետության որոշման նպատակով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---