19 մարտի 2009 - 21:40 AMT
Տարմո Ռյույտելը հրապարակել է Հայաստանի հավաքականի հետ խաղում Էստոնիայի հավաքականի կազմը
Էստոնիայի գլխավոր մարզիչ Տարմո Ռյույտելը հրապարակել է Հայաստանի հավաքականի հետ աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլի խաղերում Էստոնիայի հավաքականի կազմը: Էստոնիայի հավաքականում բացակայում է երկու գլխավոր խաղացող` հարձակվող Անդրես Օպերը եւ հարձակվող Անդրեյ Ստեփանովը, որը փնտրում է կարիերիան շարունակելու նոր տարբերակներ:

«Իրավիճակը փոքր-ինչ անսովոր է. անընդմեջ երկու խաղ, եւ մենք ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում միասին կլինենք: Միասին հավաքվելով, կորոշենք, թե դարպասապահներից ով կմեկնի Հայաստան: Բոլոր դեպքերում, պահեստային տարբերակներ պետք է լինեն: Չորս դարպասապահն էլ նույն մակարդակի են, եւ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանում է թիմին», - Ռյույտելի խոսքերը մեջ է բերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Այդ հավաքականների առաջին խաղը տեղի կունենա մարտի 28-ին Երեւանում, պատասխան խաղը` ապրիլի 1-ին Թալլինում:

Էստոնիայի հավաքականի կազմն է.

Դարպասապահներ` Սերգեյ Պարեյկո («Տոմ»), Պավել Լոնդակ («Բուդե-Գլիմտ»), Միխկել Ակսալու («Ֆլորա»), Արթուր Կոտենկո («Վիկինգ»):

Պաշտպաններ` Գերտ Կամս («Ֆլորա»), Ռայո Պիրոյա («Ֆրեդրիկստադ»), Ալո Բյարենգրուբ («Բուդե-Գլիմտ»), Էնար Յագեր («Օլեսուն»), Ռագնար Կլավան («Ալկմաար»), Դմիտրի Կրուգլով («Նֆետչի»), Տաավի Ռյախն («Էկրանաս»):

Կիսապաշտպաններ` Յոէլ Լինդպերե («Տրոմսե»), Ալեքսանդր Դմիտրիեւ («Խենեֆոս»), Տարմո Կինկ («Դոր»), Կոնստանտին Վասիլեւ («Նաֆտա»), Մարտին Վունկ («Ֆլորա»), Ատս Պուրյե («Ինտեր» Տուրկու), Սանդեր Պուրի («Լեւադիյա»):

Հարձակվողներ` Կայմար Սաագ («Սիլկեբորգ»), Վլադիմիր Վոսկոբոյնիկով («Տորպեդո» Մոսկվա), Քրիստեն Վիյկմյաէ («Յոնչեպինգ»), Սերգեյ Զենեվ («Կարպատներ»):