Փաշինյան․ Պատերազմում 3773 զոհ, 243 անհետ կորած ենք ունեցել

Փաշինյան․ Պատերազմում 3773 զոհ, 243 անհետ կորած ենք ունեցել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում ներկայացնելով կառավարության 2021-20262թ․ ծրագիրը, Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած 44-օրյա պատերազմում հայկական կողմի ունեցած զոհերի նոր թվեր է հրապարակել։

Նա ասել է, որ Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է 3773 անձ, անհետ կորել՝ 243-ը։

Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ Փաշինյանն ասել է, որ գլխավոր խնդիրը Հայաստանի շուրջ տարածաշրջանում բարենապաստ միջավայր ստեղծելն է՝ նշելով, սակայն, որ դա բարդ գործ է։ Նա ասել է, որ դա անվտանգության ռազմավարական մարտահրավեր է ՀՀ համար՝ հավելելով, որ չի առաջարկում խնդրի գործնական լուծումներ, այլ բոլորի ուշադրությունն է հավիրում այդ հարցի վրա։

Օգոստոսի 18-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր կառավարության 2021-2026թթ. ծրագիրը՝ բաղկացած 6 բաժնից։ Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն և ինստիտուցիոնալ զարգացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---