ՊՆ. Եռամսյա հավաքի ներկայանալ առանց սմարթֆոնների

ՊՆ. Եռամսյա հավաքի ներկայանալ առանց սմարթֆոնների

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում և հորդորում է, ի թիվս այլ սահմանափակումների, հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների, նաև այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսների:

Օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքների մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ամբողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և իրավական այլակտերով նախատեսված սահմանափակումները:

Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 25-ին մեկնարկող պահեստազորայինների հավաքներից խուսափելն առաջացնելու է քրեաիրավական հետևանքներ։

Հավաքներին մասնակցելու ամբողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։ Հավաքներին մասնակցությունը, օրացուցային հաշվարկով, կներառվի քաղաքացու զինվորական ծառայության կամ աշխատանքային ընդհանուր ստաժում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---