ՀՀ-ում կորոնավիրուսի 634 նոր դեպք կա և 12 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 634 նոր դեպք կա և 12 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239,056-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, 10 -ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4778 դեպք կա, այլ պատճառով՝ 1150:

Ապաքինվել է ևս 200 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 224,919 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 8209-ի։

Օգոստոսի 24-ին կատարվել է 8516 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,504,158 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---