Կապառոսը հրապարակել է ֆուտբոլի հավաքականի կազմը. Մխիթարյանը հրավիրվել է առաջիկա խաղերին

Կապառոսը հրապարակել է ֆուտբոլի հավաքականի կազմը. Մխիթարյանը հրավիրվել է առաջիկա խաղերին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք հրավիրվել են հավաքական՝ մասնակցելու Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Եվրոպայի գոտու J խմբի հանդիպումներին:

Հրավիրվել է նաև իտալական «Ռոմայի» և հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Ընդհանուր առմամբ, 27 ֆուտբոլիստ է հրավիրվել։ Այդ մասին ասվում է ՀՖՖ Twitter-ի միկրոբլոգում։ Կազմը հետևյալն է.

Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»):

Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»), Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»), Վարազդատ Հարոյան («Կադիս»), Անդրե Կալիսիր («Սիլկեբորգ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Տիգրան Բարսեղյան («Աստանա»), Դավիթ Դավիդյան («Խիմկի»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Վահան Բիչախչյան, («Ժիլինա») Խորեն Բայրամյան («Ռոստով»), Սոլոմոն Ուդո («Ատիրաու»), Էդաուրդ Սպերցյան («Կրասնոդար»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»), Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»):

Հարձակվողներ. Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Կարապետյան («Նոա»), Արշակ Կորյան («Օրենբուրգ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Իշխան Գելոյան («Կալինինգրադ»):

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում ՀՀ-ն կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) և Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հետ։

 Ուշագրավ
«Ես հավաքականի ընտրության հարցում որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը լինի»,-ասել է նա
Մխիթարյանով հետաքրքրված են նաև «Կրասնոդարում»
Առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-17-ը
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
---