25 օգոստոսի 2021 - 13:30 AMT
Արտյոմ Սմբատյանը` ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ

Առողջապահության փոխնախարարի պաշտոնից հրաժարական տված Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ», - ասվում է որոշման մեջ։

Սմբատյանը զբաղեցնում էր առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը 2019-ի դեկտեմբերից։