19 մարտի 2009 - 22:03 AMT
ՀՀ ԱԳՆ. Հայոց ցեղասպանության հարցը երբեք քննարկման առարկա չի եղել թուրքական կողմի հետ
«Ես չեմ կարծում, որ Թուրքիայի արտգործնախարարը կարող է ասել, որ Հայաստանն ու Թուրքիան քննարկում են 1915 թվականի իրադարձությունները: Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն կարող էր անել, որովհետեւ թուրքական կողմի հետ Հայոց Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի եղել»,-ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը այսպես է մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի այն հայտարարությունը, իբրեւ թե «Հայաստանը եւ Թուրքիան արդեն քնարկվում են 1915թ. սպանությունները»: