ՀՀ-ն ներկայացնող Սարո Գևորգյանը՝ «Նոր ալիք» երգի մրցույթի հաղթող

ՀՀ-ն ներկայացնող Սարո Գևորգյանը՝ «Նոր ալիք» երգի մրցույթի հաղթող

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է Սոչիում տեղի ունեցած «Նոր ալիք-2021» երգի միջազգային մրցույթում։

23-ամյա երգիչն առաջատար էր մրցույթի հենց առաջին օրից։ Առաջին երկու փուլում նա կատարել է Բեյոնսեի Listen և Արամ MP-3-ի «Կուզես» երգերը, գրում է «Նովոստի Արմենիան»։

Մրցույթի վերջին՝ 3-րդ օրը, նա կատարել է հատուկ իր համար Դավիթ Բադալյանի գրած երգը։

Մրցութային 3 օրվա ընթացքում Սարո Գևորգյանը հավաքել է 267 միավոր՝ 6 միավորով գերազանցելով իր մոտակա մրցակից բուլղարացի Դենիցա Կարասլավովային։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---