Վարչապետ․ Ադրբեջանն Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի հարավ տանող ճանապարհը27 օգոստոսի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, որից հետո արդեն ադրբեջանցիները փակեցին Սյունիքի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ «Սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը: Այս գործողությունը հակասում է 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հուսով եմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,-ասել է Փաշինյանը: Օգոստոսի 25-ի երեկոյան ադրբեջանցի զինծառայողները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ «Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգը վարկաբեկելու համար։ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել», - ասել Փաշինյանը՝ հավելելով, որ մեր ծառայությունները պետք է զգոն և ուշադիր լինեն։ Նա ընդգծել է, որ այդ ընթացքում «ամուր նյարդեր են պետք», քանի որ ՀՀ-ն խաղաղության օրակարգի իր ռազմավարական գիծն առաջ է տանելու։ Վարչապետն ասել է նաև, որ Սյունիքում ճանապարհների հետ ստեղծված իրավիճակը անկանխատեսելի չէր կառավարության համար և աշխատանք է տարվել և տարվում է նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։ «Մյուս կողմից, Էյվազլի և Չայզամի հատվածներում Ճանապարահի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ օրինակ կարող է դառնալ»,-ասել է Փաշինյանը։ Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ ՀՀ քաղաքացիներից ստացել է խաղաղության դարաշրջան բացելու մանդատ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |