Ավանեսյան․ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի պատվաստվածները, հղիները, հակացուցում ունեցողները27 օգոստոսի 2021 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման պահանջը։ Նախարարը նշել է, որ պատվաստվել ցանկացողների թիվը դրանից կտրուկ կաճի: «Բացառություն են կազմում հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները», - ասել է նա։ Անդրադառնալով պատվաստումների ընթացքին՝ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 26-ին իրականացվել է կորոնավիրուսի դեմ 7114 պատվաստում։ Ընդհանուր առմամբ, իրականացվել է 267,504 պատվաստում։ Ավանեսյանն ասել է, որ չինական պատվաստանյութի և Astrazeneca-ի մատակարարումների հետ կապված խնդիր չկա։ «Ինչ վերաբերում է ռուսական «Սպուտնիկ V»-ին, ապա արտադրման գործընթացի դանդաղելու պատճառով մատակարարման որոշակի խնդիրներ էին առաջացել, սակայն հաջորդ շաբաթ սպասվում է պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը»,-ասել է նա։ Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |