Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը

Արցախում ռուս խաղաղապահներն ապահովում են ջրամբարի շինաշխատանքների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և արդյունաբերական կարիքների համար նոր կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը:

Խաղաղապահների ներկայությունն անհրաժեշտ է, քանի որ այն գտնվում է շփման գծի հարևանությամբ։ Այդ մասին ասել է զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը, գրում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ջրամբարը կառուցվում է Մարտակերտի շրջանում։ Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի 2021-ի վերջում։

«Աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պաշարներ ապահովելու ուղղությամբ և դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ՝ անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ մի ստորաբաժանում է տրամադրել, որն ապահովում է մեր կողմից իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահներին աջակցության համար»,- ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---