ՀՀ-ում կորոնավիրուսի 692 նոր դեպք կա և 17 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 692 նոր դեպք կա և 17 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 692 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 240,953-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 17 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4812 դեպք կա, այլ պատճառով՝ 1152:

Ապաքինվել է ևս 370 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 225,963 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 9026-ի։

Օգոստոսի 27-ին կատարվել է 6995 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,524,481 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---