Համայնքապետ․ Ադրբեջանցիները կրակել են Կութի ուղղությամբ28 օգոստոսի 2021 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական զինված ուժերն օգոստոսի 27-ի երեկոյան` ժամը 22-23-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել է Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Կրակել են հրաձգային զինատեսակներից։ Կրակոցները եղել են և դիրքերի, և բնակավայրի վրա»,–ասել է նա։ Համայնքի ղեկավարի հավաստմամբ` բարեբախտաբար տուժածներ և վնասներ չկան։ Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |