ԱՄՆ հատուկ ծառայությունները կենսաբանական զենք չեն համարում կորոնավիրուսը

ԱՄՆ հատուկ ծառայությունները կենսաբանական զենք չեն համարում կորոնավիրուսը

PanARMENIAN.Net - ԱՄՆ հատուկ ծառայությունները կենսաբանական զենք չեն համարում SARS-CoV-2 կորոնավիրուսը՝ օգոստոսի 27-ին Ազգային հետախուզության տնօրենի կայքում հրապարակված զեկույցում նրանք բացառել են այդ հավանականությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով վիրուսն ուսումնասիրած հատուկ ծառայությունները միանշանակ պատասխան չեն ստացել SARS-CoV-2-ի աղբյուրի վերաբերյալ։

Զեկույցի պատրաստմանը մասնակից ԱՄՆ բոլոր հատուկ ծառայությունները եկել են այն եզրակացության, որ Չինաստանի իշխանությունները տեղեկատվություն չեն ունեցել SARS-CoV-2-ի մասին մինչև Covid-19 վիրուսային թոքաբորբի բռնկումը, գրում է Deutche Welle-ն։

Հատուկ ծառայությունների մասնագետների մեծ մասը վստահ է, որ վիրուսը չի առաջացել գենային ինժեներիայի արդյունքում, սակայն 2 գերատեսչության ներկայացուցիչներ չեն բացառել նման սցենարի հավանականությունը՝ բավարար վկայությունների բացակայության պատճառով։

Որպես կորոնավիրուսի ծագման «հավանական» հիպոթեզ նշվում է անցումը կենդանուց մարդուն բնական շփման ժամանակ, ինչպես նաև միջադեպը լաբորատորիայում։ Ընդ որում ԱՄՆ հետախուզական ծառայությունները «նախկինի պես տարակարծիք» են կորոնավիրուսի պանդեմիայի «առավել հավանական աղբյուրի» հարցում։ Միաժամանակ, ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի ծագման վերջնական գնահատումն անհնար է առանց Չինաստանի աջակցության։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---