Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ սահմանին

Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա ՀՀ հետ պետական սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Ալախանչալի գյուղում, որը սահմանակից է ՀՀ-ին, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, 1964թ․ ծնված Թագիև Շուքյուր Աշրաֆ օղլուի ձին հատել է սահմանը։ Վերջինս փորձել է նրան հետ բերել և պայթել է ականի վրա։

Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում։

Ավելի վաղ Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ականից պայթել էր Ադրբեջանի տարածքների ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակիցը։ Նա հոսպիտալացվել էր տարբեր աստիճանի վնասվածքներով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---