Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինվորը կալանավորվել է

Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցի զինվորը կալանավորվել է

PanARMENIAN.Net - Մարտակերտի բնակելի տներից մեկը մտած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է, տեղեկացնում է Արցախի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Oգոստոսի 28-ին տեղեկատվություն էր տարածվել Մարտակերտ քաղաքում հայտնաբերված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի վերաբերյալ հարուցված քրեական գործն ԱՀ քննչական կոմիտեում վարույթ ընդունելու մասին:

Նույն օրը զինծառայող Ջամիլ Բաբաևը որպես մեղադրյալ է ներգրավել և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ ՔՕ 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը: Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---