Դատախազը միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը30 օգոստոսի 2021 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազը բողոք է ներկայացրել՝ միջնորդելով բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը։ Վերաքննիչ դատարանում կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Նիստը նախագահում էր դատավոր Նարինե Հովակիմյանը, գրում է Sputnik Արմենիան։ «Գտնում ենք, որ քրեական գործի վարույթը կարճվել չի կարող, և քրեական հետապնդումը դադարեցվել նույնպես չի կարող։ ՍԴ որոշումից հետո ի հայտ է եկել ամբաստանյալների առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, քանի որ նրանց արարքները համապատասխանում են քրեական oրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին»,–ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ 309-րդ հոդվածը սահմանում է պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Բաղդասարյանը, այսպիսով, միջնորդել է բեկանել Քոչարյանին և մյուսներին արդարացնելու` Երևանի առաջին ատյանի դատարանի ապրիլի 6-ի որոշումը, և քրգործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։ Միաժամանակ, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ միջնորդել է վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, իսկ եթե դատարանը որոշի, որ այն ենթակա է կիրառման, ապա ընտրված գրավի չափը վերանայել և նվազեցնել։ Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարել է, որ քանի որ տուժողի ներկայացուցիչները հարգելի պատճառով բացակայում են նիստից, հետևաբար դատական նիստը հետաձգվում է։ Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին։ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել 2020-ի հունիսի 18-ին՝ 2 մլրդ դրամ գրավի դիմաց։ 2021-ի ապրիլի 6-ին դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։ Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |