2021-ի հուլիսին ՀՀ պետպարտքը կազմել է մոտ $9 մլրդ

2021-ի հուլիսին ՀՀ պետպարտքը կազմել է մոտ $9 մլրդ

PanARMENIAN.Net - 2021-ի հուլիսին ՀՀ պետական պարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 12%-ով: Հունիսի համեմատ պետական պարտքն աճել է 1.1%-ով, տեղեկացնում է EconoMood-ը` Ֆինանսների նախարարության հաշվետվության վրա հղումով։

Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետպարտքը կազմել է 8.9 մլրդ դոլար, որից արտաքին պարտքը կազմել է $6.6 մլրդ, իսկ ներքին՝ $2.3 մլրդ:

2021-ի հուլիսին պետպարտքն ավելացել է ներքին պարտքի հաշվին. դիտարկվող ժամանակահատվածում ներքին պարտքն ավելացել է 4.8%-ով, իսկ արտաքին պարտքն էական փոփոխություն չի կրել:

Կենտրոնական բանկի պարտքը հուլիսին կազմել է 465.2 մլն դոլար:

Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ ամսվա նկատմամբ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի մասով գրանցվել է շեշտակի աճ՝ մոտ 3 անգամ, իսկ արտարժութային պետական պարտատոմսերն էական փոփոխություններ չեն կրել: Մինչդեռ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն աճել են 0.05%-ով, իսկ արտարժութային պետական պարտատոմսերն էական կերպով չեն աճել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---