Ադրբեջանցիների կողմից Մաճկալաշենի մոլորված բնակչի խոշտանգման փաստով քրգործ կա

Ադրբեջանցիների կողմից Մաճկալաշենի մոլորված բնակչի խոշտանգման փաստով քրգործ կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կողմից Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշենի մոլորված բնակչի խոշտանգման փաստով քրգործ է հարուցվել։ Այդ մասին ասվում է Արցախի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Հուլիսի 26-ին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչ, հոգեթմրաբանական դիսպանսերում հաշվառված` 1989թ. ծնված Ա.Մ.-ն կորած անասուններին որոնելու ընթացքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, որից ժամեր անց խաղաղապահ ուժերի միջամտությամբ վերադարձվել էր արցախյան կողմին:

Դեպքի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից իրականացված դատավարական ստուգման շրջանակում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է քաղաքացի Ա.Մ.-ի ծոծրակային, ճակատաքունքային մասերում, դեմքին, քթի մեջքի ու ականջախեցիների, աջ բազկի, ձախ արմնկային հոդի, աջ նախաբազկի, կրծքավանդակի աջ կեսի կողմնային հատվածում, աջ թուլակողի, ձախ սրունքի շրջաններում դեպքի հանգամանքներին ու վաղեմությանը համընկնող բազմաթիվ մարմնական վնասվածքների առկայությունը:

Փաստի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից օգոստոսի 26-ին հարուցվել է քրգործ ԱՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խոշտանգում, որը կատարվել է ազգային ատելության շարժառիթով):

Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---