Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի Fly Arna

Հայաստանի ազգային ավիաընկերությունը կկոչվի Fly Arna

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ու Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային փոխադրող օպերատորը` Էյր Արաբիա ընկերությունը, հայտարարել են, որ համատեղ ձեռնարկության կողմից գործարկվող նոր ազգային ավիաընկերությունը կկոչվի Fly Arna:

Անվանումն ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից, 2021-ի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից, տեղեկացնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը։

Բոլոր առաջարկների համապարփակ քննարկումներից հետո որպես ավիաընկերության անունն ընտրվել է Fly Arna։ Arna բառը ստացվել է Armenian National Airlines անվանումից՝ համատեղելով ARmenian բառի առաջին երկու տառերը, National և Airline բառերի առաջին տառերը:

«Չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, մենք վստահ ենք, որ Fly Arna-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին», - նշել է ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին ասել է. «Նոր անունը, մեր համոզմամբ, արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք՝ ընդգծելով մեր համատեղ ձեռնարկության՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը»:

Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի օդանավ շահագործողի վկայականի (AOC) ստացման համար:

2021 թվականի հուլիսին ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---