ՌԴ-ն ու ՀՀ-ն ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման նոր համաձայնագիր են քննարկում

ՌԴ-ն ու ՀՀ-ն ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման նոր համաձայնագիր են քննարկում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծ են քննարկում:

Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը:

Նա նշել է, որ նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ, իսկ ՌԴ և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը վավերացման փուլում է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի և Տաջիկստանի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի ապրիլի 27-ին:

«Շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի, ՌԴ և Ղազախստանի միջև համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»,-ասել է Գրեխովը:

ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի ուժերի և միջոցների կազմում ընդգրկված է ավիացիոն 19 զորամաս, զենիթահրթիռային զորքերի 38 ստորաբաժանում, ռադիոտեխնիկական զորքերի 15 ստորաբաժանում, ՀՕՊ-ի 9 բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի 3 ստորաբաժանում:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՊՀ շրջանակում գործում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգ:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---