Կորոնավիրուսի 636 նոր դեպք կա և 21 մահ

Կորոնավիրուսի 636 նոր դեպք կա և 21 մահ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 636 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243,386-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 21 դեպք է գրանցվել, 19-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4876 դեպք կա, այլ պատճառով՝ 1159:

Ապաքինվել է ևս 433 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 227,726 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 9625-ի։

Սեպտեմբերի 1-ին կատարվել է 6394 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,554,292 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---