Բեգլարյան․ Արցախի անկախության 30-րդ տարեդարձի օրը մեր Արփին ծնվեց

Բեգլարյան․ Արցախի անկախության 30-րդ տարեդարձի օրը մեր Արփին ծնվեց

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի օրը ծնվել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի երկրորդ դուստրը։ Այդ մաիսն նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Արփին իրենց ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին։

«Մեր Արփին ծնվեց. 3.310 կգ և 51 սմ։

Եվ ծնվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի հուշահամալիրում ես հարգանքի տուրք էի մատուցում մեր անկախության ու ազատության համար զոհվածների հիշատակին: Արփին մեր ընտանիքի յուրահատուկ նվերն է Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին և մեր բնական պատասխանը պատերազմի արհավիրքին:

Ի դեպ, մեր ընտանիքի համար խորհրդանշական է, որ Նանեն էլ ծնվել է Հայաստանի Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի նախօրյակին:

Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը: Թո՛ղ բոլորիդ ընտանիքներն այսուհետ լցված լինեն մանկական խինդով ու բերկրանքով, որը ազգի ու հայրենիքի հավիտենականության կարևոր գրավականներից է»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյա տարեդարձը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---