ԲՏԱ նախարարը՝ իշխանության՝ Արցախ չգնալու մասին․ Քաղաքական որոշում էր

ԲՏԱ նախարարը՝ իշխանության՝ Արցախ չգնալու մասին․ Քաղաքական որոշում էր

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով հարցին, թե ինչու բարձրագույն իշխանությունն Արցախի անկախության 30-րդ տարեդարձին ԱՀ-ում , նշել է, որ այդպիսի որոշում է կայացվել, գրում է «Հետքը»։

«Ուրեմն, որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում ա կայացվել էդ ձևով անել։ ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձև անել»,- ասել է նա։

Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունը նշում է Անկախության օրը։ 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին, Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) ու Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանին հռչակվեց Արցախի անկախությունը ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի սահմաններում:

ՀՀ-ից Արցախ է մեկնել խորհրդարանական պատվիրակություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---