ԲՏԱ նախարար․ Աբու Դաբիի ցուցահանդես չհասած ռազմական տեխնիկան դեռ ՀՀ չի վերադարձվել

ԲՏԱ նախարար․ Աբու Դաբիի ցուցահանդես չհասած ռազմական տեխնիկան դեռ ՀՀ չի վերադարձվել

PanARMENIAN.Net - ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով Աբու-Դաբիի միջազգային ցուցահանդեսին այդպես էլ չհասած հայկական ցուցանմուշներին, ասել է, որ այդ արտադրանքը դեռևս Հայաստան էլ չի վերադարձվել։

Նախարարը նշել է, որ մասնագիտական առումով եղել են բոլոր համաձայնությունները, սակայն այն ընկերությունը, որը հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները պետք է տեղափոխեր, այդպես էլ չի կատարել իր պարտավորությունները, գրում է «Փաստինֆոն»։

«Այդ առումով ՀՀ-ի կողմից մեղավորությունն այնքանով էր, թե ինչու է կնքվել այդ կազմակերպության հետ պայմանագիր։ Այսինքն պայմանավորվածությունը եղել է, բայց այդ ընկերությունը, որը պետք է մեր ռազմական տեխնիկան հասցներ այդ միջազգային ցուցահանդեսին, բարեխիղճ չի եղել և չի հասցրել։ Այդ արտադրանքը դեռևս Հայաստան էլ չի վերադարձել»,-ասել է ԲՏԱ նախարարը։

Վերջինս նշել է, որ իրենց համար դա զգուշացում է, որ նմանատիպ գործընթացին մասնակցելուց առաջ հստակ կարողանան ճշտել այն երթուղիները, որով կարող են ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ ցուցանմուշները տեղ հասցնել։

«Այդ խնդիները նախօրոք պետք է լուծվեն»,-ասել է նախարարը։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով ծառայողական քննություն էր նշանակվել՝ 2021-ի փետրվարի 21-25-ը ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 միջազգային ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ընկերությունների միասնական տաղավարում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները սահմանված ժամկետում չհասցնելու և ցուցահանդեսին դրանց ցուցադրումը չապահովելու դեպքով: ԲՏԱ նախարարության 3 աշխատակցի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ՝ «նկատողություն» և «խիստ նկատողություն»:

Ավելի վաղ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ «Հետքի» թղթակից Արմեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում համեմատության համար ներկայացրել էր նաև Ադրբեջանի տաղավարի լուսանկարը։ Ցուցահանդեսում ՀՀ ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայությունը ԲՏԱ նախարարությունը բացատրել է լոգիստիկ խնդիրներով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---