Գրիգորյան․ ՀՀ-ն պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը 3 սեպտեմբերի 2021 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լուսակերտում հայաստանյան մի քանի լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ «Սահմանազատման և սահմանագծման որևէ աշխատանք այս պահին չի ընթանում` սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծվի այդ աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը նույնպես հնարավորինս արագ լուծենք»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության 5-ամյա ծրագիրը և անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել էր, որ սահմանազատումն Ադրբեջանի հետ պետք է օր առաջ սկսել, բայց սահմանային իրավիճակը լրջագույն խոչընդոտ է։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |