Մարուքյան․ Ադրբեջանցուն պետք է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»

Մարուքյան․ Ադրբեջանցուն պետք է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով գերիների հարցին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջերս Մարտակերտում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին պետք է փոխանակել միայն «բոլորին բոլորի դիմաց սկզբունքով»։

«Եթե փոխանակում, ապա միայն բոլոր հայ ռազմագերիների դիմաց: Ադրբեջանցուն պետք է փոխանակել «Բոլորին բոլորի դիմաց սկզբունքով». դա նշանակում է, որ այս պահին ադրբեջանական բանտերում գտնվող բոլոր հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր բոլոր ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվի»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների և ընտանիքի անդամների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---