Երեւանում տեղի է ունեցել ցեղասպանության մասին Հռչակագրի 60-ամյակին նվիրված երգի շոնրհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է ցեղասպանության մասին Հռչակագրի 60-ամյակին նվիրված նոր երգի շոնրհանդեսը: «Լյա Մինոր» երգի հիմքում լիտվացի բանաստեղծ Էդվարդաս Մեժելայտիսի` Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաստեղծության հայերեն թարգմանությունն է: Շնորհանդեսին երգի երաժշտության հեղինակ եւ «Շարական» երգչախմբի ղեկավար Դանիել Երաժիշտը եւ երգի կատարող, երգչախմբի մենակատար Գեւորգ Խաջյանը ներկայացրել են երգի ձայնագրությունը:



Երգահանի խոսքով, դասական ոճով ստեղծված «Լյա Մինոր» երգը կարելի է բնութագրել, որպես օրացույցային երգ, քանի որ այն սկսվում է Հայաստանի պատմության ողբերգական տարեթվի հիշատակումից: Երգահանը նաեւ վստահություն է հայտնել, որ հեռու չէ այն օրը, երբ սգո «Լյա Մինոր» երգը կփոխարինվի «Լյա Մաժոր» հաղթական երգով` ի պատիվ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---