Կարապետյան․ Մեզանից բացի ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը 6 սեպտեմբերի 2021 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը եռամսյա հավաքների մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մեզանից բացի ոչ ոք չի պաշտպանի մեր երկիրը և կոչ արել վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ իրականացնել։ «Անհրաժեշտության դեպքում պետք է կարողանանք պաշտպանել մեր երկիրը։ Բացի մեզանից, ոչ ոք չի պաշտպանի, մնացածը լավագույն դեպքում օգնող են։ Մեր երկրի պաշտպանները մենք ենք»,- ասել է նա։ ՊՆ ղեկավարը «Զինուժ մեդիայի» եթերում նշել է, որ ՀՀ զինված ուժերը սահմանների անվտանգության երաշխավորներն են և նրանց մարտական պատրաստությունից է կախված երկրի ապագան: Պաշտպանության նախարարը հետևել է մարզումների ընթացքին։ 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը հայտարարված է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Եռամսյա հավաքին ներգրավվել է ընդհանուր 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |